Profood
Գրանցվի՛ր Հիմա
Image alt

PROFOOD ARMENIA 2026

International F&B Event

Միջոցառմանը մնացել է

0Օր
:
00Ժամ
:
00Րոպե
:
00Վայրկյան
Image alt
Image alt
Image alt
Image alt
Image alt

Միջոցառման մասին

PROFOOD ARMENIA 2026-ը կանցկացվի հունիսի 19–21-ին

Առաջին թողարկման հաջողությունից հետո Proreca Agency և PromExpo LLC ընկերությունները հայտարարում են PROFOOD ARMENIA-ի երկրորդ թողարկման մասին։

PROFOOD ARMENIA 2026-ը խոստանում է լինել ավելի ընդգրկուն, նորարարական և միջազգային՝ միավորելով F&B ոլորտի լավագույն մասնագետներին, բիզնեսներին և բրենդներին ամբողջ աշխարհից մեկ վայրում։

Միջոցառման ընթացքում սպասվում են՝

• էքսպո-ցուցադրություններ

• խոհարարական մաստեր-կլասներ

• HoReCa ոլորտին վերաբերվող քննարկումներ

• պանելային քննարկումներ ոլորտի համաշխարհային խոսնակների մասնակցությամբ

• B2B հանդիպումներ և համագործակցության նոր հնարավորություններ

• արտադրանքի ներկայացում արտասահմանյան բայերներին

• արտահանման և ներմուծման նոր ուղղությունների բացահայտում

• PROCHEF 2026 մրցույթը

Հայաստան կժամանեն միջազգային ճանաչում ունեցող խոհարարներ, ռեստորատորներ, գնորդներ և ոլորտի համաշխարհային ճանաչում ունեցող մարդիկ՝ բացահայտելու ոչ միայն հայկական, այլև գործընկեր երկրների արտադրանքը միջազգային շուկայում։

PROFOOD ARMENIA 2026-ը հերթական կարևոր քայլն է՝ Հայաստանը տարածաշրջանային գաստրոնոմիկ և բիզնես կենտրոն դարձնելու ճանապարհին։

Շոուներ և ծրագիր

Image altԷՔՍՊՈ-ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ԷՔՍՊՈ-ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Միջազգային միջոցառման ժամանակ ներկայացված են լինելու հոռեկա ոլորտի առաջատար ընկերություններ և ապրանքանիշեր՝ ներկայացնելով իրենց պրոդուկտներն ու ծառայությունները։ Սա հրաշալի հնարավորություն է այն ընկերությունների համար, որոնք նախատեսում են արտահանել կամ ներկրել իրենց պրոդուկտը/ծառայությունները, քանի որ PROFOOD ARMENIA 2026-ին ներկա են լինելու աշխարհի տարբեր մասերից հրավիրված մատակարարներ։

Image altՄԱՍՏԵՐ ԿԼԱՍԵՐ
ՄԱՍՏԵՐ ԿԼԱՍԵՐ

Ռեստորանի և հյուրանոցի հիմնադրման, կառավարման եւ զարգացման թեմաների շուրջ անցկացվելու են վարպետաց դասեր, (masterclass) որոնք իրականացվելու են աշխարհահռչակ, բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից։ Նրանք իրենց գիտելիքներն ու փորձը փոխանցելու են միջոցառման մասնակիցներին և հյուրերին։ Լինելու են ինչպես ավանդական մոտեցումներ, այնպես էլ նորարարական ու ստեղծագործ մաստեր-կլասեր, որոնք աննախադեպ են։

Image altԲԱՐԻ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԻ ՇՈՈՒՆԵՐ
ԲԱՐԻ ԵՎ ԽՈՀԱՆՈՑԻ ՇՈՈՒՆԵՐ

PROFOOD ARMENIA 2026-ի շրջանակներում նախատեսվում են կենդանի շոու-ցուցադրություններ տեղացի և օտարերկրյա լավագույն բարմենների եւ շեֆ խոհարարների կողմից։ Բոլոր շոուների հիմնաքարն ու շեշտադրությունը լինելու է նորարարական տեխնիկաների օգտագործման ու յուրահատուկ, ստեղծագործ համադրությունների վրա։ Կարծում ենք բացառիկ կլինեն նաև միշլենյան աստղ կրող շեֆերի բացառիկ ցուցադրությունները միայն այս միջոցառման շրջանակներում։

Image altԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ԲԻԶՆԵՍ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Լայն հնարավորություններ բիզնեսի համար, ներառյալ՝ ավտոմատացում, ապահովագրություն, առավել մեծ տվյալների վերլուծություն, խնդիրների կառավարման համակարգեր, խաչաձև վաճառքի հնարավորություններ, առցանց վաճառքի ընդլայնում, գործընկերությունների ստեղծում և ելք դեպի նոր շուկաներ: Ոլորտի առաջատար մասնագետների կողմից տրված խորհրդատվությունը այս բոլոր հնարավորությունների շուրջ կօգնեն ձեր բիզնեսին զարգանալ և մրցունակ մնալ ժամանակակից շուկայում:

Image altPROCHEF 2026
PROCHEF 2026

PROCHEF ARMENIA 2026-ը միջազգային խոհարարական մրցույթ է, որն անցկացվում է PROFOOD ARMENIA 2026 միջազգային ցուցահանդեսի շրջանակներում՝ համախմբելով ոլորտի առաջատար մասնագետներին, խոհարարներին և HoReCa ոլորտի ներկայացուցիչներին տարբեր երկրներից։

Մրցույթի նպատակն է խթանել մասնագիտական զարգացումը, խոհարարական նորարարությունը և ստեղծագործական մտածողությունը՝ մասնակիցներին ընձեռելով միջազգային ճանաչման, մասնագիտական աճի և համագործակցության լայն հնարավորություններ։

Image altARARAT Summer Cup 2026 Մրցույթ
ARARAT Summer Cup 2026 Մրցույթ

PROFOOD x ARARATARARAT Summer Cup 2026 մրցույթ Բարմենների Հայկական Ասոցիացիայի հետ համատեղ
Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 20, 2026 | 19:00
Գլխավոր մրցանակ՝ ուղևորություն դեպի Athens Bar Show 2026, Հունաստան
Սա հիանալի հնարավորություն է ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային ճանաչում ունեցող հյուրերի առջև ցուցադրելու Ձեր ստեղծարարությունը, տեխնիկան, հեղինակային կոկտեյլները և բեմական ներկայությունը:
Հնարավոր է՝ հենց Ձեր կոկտեյլը դառնա այն մեկը, որի մասին բոլորը կխոսեն։
Գրանցվե՛ք և զբաղեցրե՛ք Ձեր տեղը բարի հետևում`
https://forms.gle/hcTZ5xxRqz913r2A7

Կապվե՛ք մեզ հետ հարցերի դեպքում՝
(+374) 33 60 33 52
[email protected]

200

Տաղավար

Image alt
Profood

Կապ

[email protected]+374 44094477
facebookinstagramlinkedin

Հունիսի 19, 20, 21

11 AM - 8 PM

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր